Եզդիների մասին

Եզդիները աշխարհի հնագույն ժողովուրդներից են։ Նրանց նախահայրենիքը, ըստ հավաստի աղբյուրների, Հնդկաստանն է, ավելի ստույգ՝ Բըմբա (Բոմբեյ) քաղաքը։ Եզդիները հեթանոս են։ Եզդիներն արևապաշտ են, նրանց կրոնը շարֆադինն է։ Եզդիները երկրպագում են միաստվածություն և նրա երրորդությանը՝ Մալակե Թաուսին, Կարմիր Սուլթան Եզիդին, Շեխ Ադիին։ Եզդիները պաշտում են Մալակե Թաուսին սիրամարգի տեսքով։ Ընդհանրապես սիրամարգի պաշտամունքի առանձին տարրեր պատմական վաղ ժամանակներում լայն տարածում ունեին Հնդկական թերակղզում, Մերձավոր և Միջին Արևելքում ապրող ժողովուրդների մեջ և այդ պաշտամունքն արտացոլվել է նրանց հավատալիքներում, հոգևոր և նյութական մշակույթի հուշարձաններում։

Leave a Reply