Archive of ‘Հայրենագիտություն 5’ category

Ճամփորդություն դեպի Արատես։

  1. Գծել ՝ Երևան- Արտաշատ- Եղեգնաձոր-Արատես երթուղին, նկարը տեղադրել բլոգում, տակը ճամփորդական ինֆորմացիա
  1. Դնել exana.am-ով  եղանակի տեսությունը Վայոց Ձորի մարզում
    Դեռ չկա։
  2. Փոքրիկ տեղեկատվական նյութ դրեք  Արարատի մարզի և Վայոց Ձորի մասին
    Արարատի մարզի հարավարևմտյան եզրին զուգահեռ 6-13 կմ լայնությամբ ընկած է Արարատյան հարթավայրի հարավարևելյան մասը։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։

    Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հնագույն ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։
  3. Արարատ լեռան մասին
    «Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։
  4. Արտաշատ մայրաքաղաքի մասին
    Քաղաքը տեղադրված էր Խոր Վիրապի ավելի քան 10 բլուրների վրա։ Զբաղեցրել է 400-500 հա տարածություն։ Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին պարսպապատերով, որոնք իրար էին միացված բլուրների միջև կառուցված նեղ «միջանցքներով»՝ Պարսպապատերը՝ մոտ 10 կմ երկարությամբ, կառուցված էին տեղական կարմրավուն քարից և մոխրագույն մարմարից։ 
  5. Երասխ գյուղի մասին
    Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի (Գանձակի) հայերի ջարդերից հետո ադրբեջանցի ազգայնականները սկսում են զինված հարձակումներ գործել Խորհրդային Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի վրա։ Ադրբեջանական զինված ստորաբաժանումները, օգտվելով իրենց զբաղեցրած բարձրադիր դիրքից, Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սադարակ քաղաքի մերձակա լեռներից սկսում են հրետակոծել Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանի սահմանամերջ գյուղերը, այդ թվում՝ Երասխը։
  6. Նախիջևանի մասին
    Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Այնտեղ զարգացած է եղել մշակույթը, որի վառ ապացույցն են հանդիսանում Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։ 1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։
  7. Տիգրանաշենի ոլորանների մասին
    Մեղրի) միջպետական ավտոճանապարհի անմիջապես աջ կողմում։Բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այնտեղով է անցնում Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող միակ միջպետական նշանակության ճանապարհը: Տիգրանաշեն բնակավայրը տեղակայված է Հայաստանի մայրաքաղաքը հարավին կապող Մ 2 միջպետական ավտոճանապարհի անմիջապես հարևանությամբ։
  8. Զանգակատան մասին
    Զանգակատուն, եկեղեցուն կից, գավթի տանիքին կամ առանձին կանգնած ճարտարապետական կառույց՝ զանգ կախելու և ժամերգությունը սկսվելուց առաջ զանգերի ղողանջով հավատացյալներին եկեղեցի հրավիրելու համար։ Զանգեր են հնչեցվում նաև եկեղեցի ննջեցյալ բերվելու, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ժամանման առիթով։ Հայաստանում առաջին զանգակատները կառուցվել են 10-րդ դարի 2-րդ կեսից սկսած, երբ Հայ եկեղեցին ընդունել է զանգի գործածությունը (մինչ այդ կոչնակ է կիրառվել)։ 
  9. Պարույր Սևակի մասին
    Պարույր Սևակը դարձել է 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատար դեմքը, որն իր մեջ համատեղել է «հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը՝ որոնումն ուղղելով դեպի գրականության հավերժական Անհայտը, որը Մարդն է՝ իմանալի-բացահայտված, բայց առավել չափով անիմանալի-չբացահայտված՝ իր ոգեղեն անսպառ գոյությամբ»:Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (1948 թվականից՝ Սովետաշեն, այժմ՝ Զանգակատուն) գյուղում:
  10. Եղեգիս համայնքի մասին
    Եղեգիս, համայնք Վայոց ձորի մարզում։ Ներառում է Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով: Եղեգիս համայնքը ստեղծվել է Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ և Քարագլուխ համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 6,947 մարդ։
  11. Արփա գետի մասին
    Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Վերին հոսանքում գտնվում են Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Այստեզ կառուցված են Բարձրունոյւ, Ազատեկի և Արփի ջրհան կայանները։
  12. Եղեգիս գետի մասին
    Եղեգիս, Ալագյազ, Ալագյոզ, Ալաղըզ, Ալայազ, Աղքիս, Գետափ, Եղեգիք, Եղեգյաց գետ, էլեգիս, էրտագին, Ղոյթուլ, Ղոյթուր, Ջանիչայ, Ջանլի, Քոյթուլ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ: Վտակներն են Սուլեման, Արտաբունը, Վարդաձորը։ Սնումը հիմնականում հալոցքային (49%) և ստորերկրյա (39%) է, վարարումը՝ մարտ-հունիսին։
  13. Արատես վանքի մասին
    Արատեսի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։ 13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։
  14. Եղեգնաձոր քաղաքի մասին
    Եղեգնաձոր, Հայաստանի Վայոց ձորի մարզի մարզկենտրոնը։ Գտնվում է Արփա գետի աջ կողմում, Երևանից մոտ 120 կիլոմետր հարավ-արևելք։ Զբաղեցնում է Վայքի գոգավորության արևմտյան մասը։ Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիսարևելյան հատվածում պեղված դամբարանաշերտի գտածոները։ Դրանք պատկանում են մթա առաջին հազարամյակին։ Ըստ պատմական աղբյուրների Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Խոտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, Եղեգնաձոր, իսկ 19-րդ դարի սկզբներից՝ Խոտորալեզ։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Քեշիշքենդը դառնում է շրջկենտրոն։
  15. Թռչունների քարանձավի մասին
    Արենիի քարանձավ, քարանձավների համալիր Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա։ Ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ։ 
  16. Տեղադրում եք հայրենագիտություն և ճամփորդություներ բաժնում
    Լավ

 Հայրենագիտության հաշվետվություն 

Դիր  բլոգիցդ հայրենագիտության բաժնի հղումը՝
https://aregosipyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-5/

Քանի՞ նյութ ունես հայրենագիտության բաժնում՝

Ես ունեմ 16 նյութ հայրենագիտություն 5-ում։

 Այս տարվա մեջ հաջողված նախագիծ, որն ամենաշատն ես հավանել, դիր հղումը՝ 


https://aregosipyan.edublogs.org/2024/05/06/%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%ab-%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae/

Ուսումնական ի՞նչ նյութ քեզ ամենաշատը դուր եկավ, որն ամենաինֆորմատիվն էր՝
Գյումրի նախագիծն ինձ համար ամենաինֆորմատիվն էր։

Դժվարություններ ունեացա՞ր  այս տարվա առարկայական ծրագիրը ուսումնասիրելիս, ինչու՞
Այո, որոշակի դժվարություններ եղան ինձ համար, քանի որ նոր նյութերը շատ էին։

Ի՞նչ նոր բաներ սովորեցիր հայրենագիտություն այս տարվա ծրագրից՝ 
Ես սովորեցի բավական շատ նյութեր, օրինակ՝
եզդիների մասին, Քրդերի մասին և այլն։
Պատրաստեցի պրեզենտացիաներ հետևյալ թեմաներով՝ գինեգործություն և զինեգործություն։
Կարդացի շատ նյութեր Գյումրու մասին։

Ո՞ր նախագծերով ես ճամփորդել դիր բոլորի հղումները՝
Ես ցավոք չեմ ճանփորդել։

Ի՞նչ կցանկանայիր փոխել-ավելացնել հայրենագիտություն առարկայի մեջ՝

Ցանկանում եմ, որ գիշերակացով ճամփորդություններ շատ լինեն։

Ինչպե՞ս քեզ կգնահատես այս առարկայից 1-10 բալային սանդղակով՝ 
Ես ինձ կգնահատեմ 8:

Երկու նախադասությամբ ամփոփիր հայրենագիտական ուսումնական տարիդ

Այս տարի ինձ շատ դուր եկավ հայրենագիտություն ինչքան գիտեմ այս տարի ես ավարտում եմ հայրենագինտթյուն և սկսելու եմ միջին դպրոցում անցնել պատմություն։


Հանդիպում քրդուհի Լիաննա Մհոյանի հետ

Մենք երեկ հանդիպել ենք, քրդուհի Լիաննա Մհոյանի հետ։ Մեզ պատմել է քրդերի մասին, իր մասին, քրդերի այբուբենի մասին, եզդիների մասին, նրանց ուտելիքի մասին: Նա պատմեց մի քիչ իր կյանքի մասին, լիքը հավես բաների մսաին խոսեցինք և գնացինք մեր վերջին ժամին։

Գյումրի. ճամփորդական նախագիծ

1. Գծել Երևան-Գյումրի ճանապարհը, նկարը տեղադրել բլոգում

2. Գրել, թե ինչ եղանակ է սպասվում Գյումրիում  առաջիկա10 օրերին (exanak.am)

3. Գրել՝ ինչ է անհրաժեշտ ճամփորդին եռօրյա արշավի համար
Ճամպորդության համար անրաժեշտե Ուսապարկ,սպորտյին հագուստ, բրդուջներ,հեռախոս,մարտկոց, քնապարկ,երեվի գնդակ, չոր անձերոցիկ, թաց անձերոցիկ, քախցրավենիք և ինտելեկտուալ խաղեր։

4. Դնել արհեստներ- արվեստներ նախագծով ձեր աշխատանքի հղումը: Դիտե՛ք այստեղ։

5. Գրել տեղեկություններ՝ Համբարձման տոնի մասին Արուճի քարվանատան մասին Գյումրի քաղաքի մասին Գորկի այգու մասին Սև բերդի մասին Ձիթողցյաններ թանգարանի մասին Յոթ վերք և Ամենափրկիչ եկեղեցիների մասին Վարդանանց հրապարակի մասին Վարպետաց փողոցի մասին

Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։ Համբարձման տոնը կապված լինելով Սուրբ Զատկի հետ, դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։
Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է։ 


Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում։ Գյումրին քաղաք է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական (մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար) հուշարձաններ։ Գյումրին միչև Գյումրի անվանումը ստանալը շատ անուններ է ունեցել՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։ 

Մարզական սեկցիաներ ստեղծվեցին տեքստիլում, խորառծառի ու կառուցողների ակումբներին կից։ 1926 թ. Լենինականի գավառի մարզիկների թիվը կազմում էր 391, որոնցից 50-ը՝ կանայք։ Գյումրու մասին՝ որպես Կումայրի քաղաք հնագույն ժամանակներից տեղեկություններ է հայտնում Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարում։ Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։

Այգին կառուցվել է խորհրդային ավանգարդ և կոնստրուկտիվիստ ճարտարապետ Կոնստանտին Մելնիկովի հատակագծով, որը միավորել է հին հսկայական այգիները, Գոլիցինի հիվանդանոցը և Նեսկուչի պալատը։ Գորկու զբոսայգին, որը գտնվում է Կրիմսկի Վալում` Մոսկվա գետի այն կողմում, բացվել է 1928 թվականին։ Նեսկուչնիի պարտեզի պատմությունը կարելի է հիշատակել 1753 թվականից, երբ այն ի հայտ է եկել Մոսկովայի գետի կողքին գտնվող Կալուժխայա Զաստավայի և Տրուբեցկոյ կալվածքի միջև ընկած տարածքում։


Ազգային ճարատարապետության և Գյումրու կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Բավական ընդարձակ թանգարանը տեղակայված է 1872 թ-ին կառուցված Ձիթողցյանների տանը, ինչի պատճառով էլ թանգարանը անվանում են նաև Ձիթողցյանների տուն-թանգարան:

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինարարության աշխատանքների ղեկավար Թադևոս Անտիկյանն է։Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժը։ Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։ Եկեղեցու կառուցման ուստաբաշին՝ վարպետաց վարպետը, եղել է Թադեոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը)։ Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը, որը եկեղեցու վեցփթանոց խաչը հնարամտորեն վերև բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է Արդար Մանուկ անունը։ 


Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման: Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշախանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի և Դ. Չիսլյանի վերանայած պլանի։ Հրապարակը զարդարում են շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին, բազմաֆիգուր, բրոնզաձույլ արձանախումբ է։

Հնարավոր չէ գնալ Գյումրի և չքայլել Վարպետաց փողոցով: Այս փողոցի անվանումն այն պատվին է անվանվել վարպետաց, որ այս փողոցում են ծնվել Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակըանը և Մհեր Մկրտչյանը: Մեր Վարպետաց փողոցի կոլորիտ է դարձել Հովհաննես Շիրազի,Ավետիք Իսահակյանի,Ֆռունզիկի թանգարանները:Մեծ,հետաքրքիր,հնաոճ տարածք է զբաղեցնում Հ.Շիրազի թանգարանը:

Եզդիների մասին

Եզդիները աշխարհի հնագույն ժողովուրդներից են։ Նրանց նախահայրենիքը, ըստ հավաստի աղբյուրների, Հնդկաստանն է, ավելի ստույգ՝ Բըմբա (Բոմբեյ) քաղաքը։ Եզդիները հեթանոս են։ Եզդիներն արևապաշտ են, նրանց կրոնը շարֆադինն է։ Եզդիները երկրպագում են միաստվածություն և նրա երրորդությանը՝ Մալակե Թաուսին, Կարմիր Սուլթան Եզիդին, Շեխ Ադիին։ Եզդիները պաշտում են Մալակե Թաուսին սիրամարգի տեսքով։ Ընդհանրապես սիրամարգի պաշտամունքի առանձին տարրեր պատմական վաղ ժամանակներում լայն տարածում ունեին Հնդկական թերակղզում, Մերձավոր և Միջին Արևելքում ապրող ժողովուրդների մեջ և այդ պաշտամունքն արտացոլվել է նրանց հավատալիքներում, հոգևոր և նյութական մշակույթի հուշարձաններում։

Քրդերի մասին

Քրդեր, ազգ, որի մայրենի լեզուն համարվում է քրդերենը։ Այժմ նրանց թիվը աշխարհում կազմում է ավելի քան 38.000.000։ Բնակվում է գլխավորապես Թուրքիայում (20.5 մլն.), Իրանում (6.8 մլն.), Իրաքում (6.2 մլն.), Սիրիայում (3.0 մլն.) և մի քանի այլ երկրներում։

Չնայած քրդերը Մերձավոր Արևելքում բնակվում են հնագույն ժամանակներից, սակայն նրանք հազարամյակներ շարունակ պետականություն չեն ունեցել: Քրդական ազգայնական շարժումն՝ ուղղված անկախ քրդական պետության ստեղծմանը, ձևավորվել է 20-րդ դարի սկզբին: Քրդերը 20-րդ դարի ընթացքում մի քանի ապստամբություն են կազմակերպել: Նրանց նույնիսկ հաջողվել է Իրանում 1946 թվականին հիմնել Մեհրբանի Հանրապետությունը, որ սակայն շատ կարճ կյանք ունեցավ:Քուրդ ազգայնականներն ավելի ակտիվ գործել են հիմնականում Թուրքիայում և Իրաքում:

Տեառնընդառաջ

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Տեառնընդառաջ բացատրություն է Տիրոչ ընդառաջ։
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:
    Տեառնընդառաջ տուն Միհա աստվածի հետ, որովհետև միհր կրակի աստվածն էր, իսկ մարդի կրակի վերևով թռնում էին։
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    Տեառնընդառաջ դոնի ժամանակ կրակի վերևով թռնում էն իսկ սկզբում թռնում էն հառսս և փեսան հետո արդեն մնացաց մարդիկ, իսկ ում փեշ վառվում էր նրա մոտ բախտավոր տարի էր լինում։
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    Կա մի սովորություն, որ մարդիկ 7 անքամ պտվում էն կրակի մաոտով և կրակի վրայով թռնում էն։

Հայրեագիտության Հաշվետվություն

Դի՛ր բլոգումդ հայրենագիտության բաժնի հղումը։ 
Հայրենագիտության բաժնի հղում։
Քանի՞ նյութ ունես այնտեղ հրապարակված։
Ես ունեմ 8 նյութ։
Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության այս տարվա  ծրագիրը
Այո ինձ դուր է եկել։
Այստեղ տեղադրիր բոլոր հայրենագիտական նախագծերը, որոնց մասնակցել ես ՝ անվանումները և վրան հղում։
100 հայ մարդկանց մասի որոնք փոխել են աշխարհ։
Սեպտեմբերի նախագիծ։
պատմության ներածություն
Այստեղ տեղադրիր բոլոր հայրենագիտական նախագծերը, որոնց մասնակցել ես ՝ անվանումները և վրան հղում։
100 հայ մարդկանց մասի որոնք փոխել են աշխարհ։
Ճամփորդություններիդ բաժնում ի՞նչ հետաքրքիր նյութեր ունես
Ճամփորդության բաժնի հղում։

Պատմության ներածություն

Առաջին մարդկանց մեկ օրը։
Առաջին զարգացած մարդիկ ունեին մինչև 180 սանտիմետր բարձրություն, հաստ աչքի վերև գտնվող թմբիկ չունեին։ Ծնոտի զարգացած խուլը ցույց է տալիս, որ նրանք ունեցել են լավ զարգացած խոսք։ Կրոմանյանցիները բնակվում էին իրենց պատրաստած ապրելու տեղեր։ Քարանձավներում` պատերի վրան, կար նկարներ, որոնց վրա նկարած են որսի տեսարաններ, պարողմարդիկ և այլն։ Նկարված էին վերաբերվող ներկերով, դեղնահորով և կամ էլ պատերի վրա քերված։ Կրոմանյանցիները ոսկրե կամ կայծքարե ասեղներով կարված մորթե զգեստներ։ Աշխատանքի գործիքներ և կենցաղային իրեր պատրաստելու տեխնիկան շատ ավելի ընտիր էր, քան նեանդերթալցիներ։

Իսկ սա այդ հին դարերում որսորդության համար նախատեսված վայր էր


Ինչպե՞ս են առաջացել մարդիկ։

Մարդը շատ, իսկական ձգտող, բայց դրանց չհասնող մարդ է։ Իհարկե, որոշ մարդիկ հասնում են առաքինության, բարության, մարդու, լավ հասկանում էին։ Դրանք փիլիսոփաներ են, հանճարները, արվեստագետները, գիտնականները։ Իսկ մարդկանց հիմնական մասը պարզապես ապրում է մինչև իր վերջը։ Նրանց գրկում երբեմն առկայծում է սիրելու, ստեղծագործելու, ապրելու կախարդական աղոթքը, հաճույքի, կիրքի։ Սակայն այդպիսի ապրումները նրանց համար կարող են լինեն լոկ ակնթարթներ, կան պահեր, օրեր։ Միայն հազվադեպ շատ քիչ երջանիկներին է հաջողվում զմայլվելիս, էքստազային իրավիճակում գտնվել ամիսների, առավել ևս տարիների ընթացքում։ Մարդու ապրած տարիները միշտ էլ չի բավականացնում հասկանալու իր էությունը, կյանքի իմաստը։ Մեծամասնությունն անգամ չեն գտնում իրենց սեփական ուղին։

1 2