Archive of ‘Հայրենագիտություն 5’ category

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ Հարցեր և առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Պատմություն երկրների և ազգերի անցած ճանապարհն է։ Յուրաքանչյուր երկիր ունի իր պատմությունը։ Այն պետք է լավ իմանալ։ Պետք է իմանալ ժողովրդի անցած ճանապարհը, զարգացման հետ կապված բոլոր փաստերը և կարևոր իրադարձությունները։

Ի՞նչ է դարը:
դարը հարյուր տարին է։

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
Տարիների հաշվումը կատարվում է հաջորդական թվերով։ Այժմ 2023 թվականն է, հաջորդ տարի կլինի 2024 թվականը։

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:
Ես ծնվել եմ 21րդ դարում։

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

map_am

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):
Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

1. ԱրագածոտնիԱշտարակ
2. ԱրարատիԱրտաշատ
3. ԱրմավիրիԱրմավիր
4. ԳեղարքունիքիԳավառ
5. ԼոռուՎանաձոր
6. ԿոտայքիՀրազդան
7. ՇիրակիԳյումրի
8. ՍյունիքիԿապան
9. Վայոց ՁորիԵղեգնաձոր
10. ՏավուշիԻջևան

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
    Արագածոտն — Աշտարակ
    Արարատ — Արտաշատ
    Արմավիր — Արմավիր
    Գեղարքունիք — Գավառ
    Լոռի — Վանաձոր
    Կոտայք — Հրազդան
    Շիրակ — Գյումրի
    Սյունիք — Կապան
    Վայոց Ձոր — Եղեգնաձոր
    Տավուշ — Իջևան
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
    Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: 
    Քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ զբաղվում են մարզերի ղեկավարները՝ մարզպետները:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
    Քաղաքներ — Աբովյան, Աշտարակ, Մասիս
    Գյուղեր — Փարաքար, Արգավանդ, Զովունի, Եղվարդ, Ջրվեժ։
  4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:
    Արմավիր, Մեղրի, Կապան, Գորիս, Իջևան, Դիլիջան, Գյունրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան։

Իմ հայրենագիտական ամառ

Այս տարվա հուլիսին մենք գնացել ենք Թունիս։ Թունիսը գտնվում է Աֆրիկայում։ Մայրաքաղաքի անունն էլ է Թունիս։ Մենք գնացել էինք Համամետ քաղաք։

Այս անգամ մեր հետ նաև եկել եր իմ մորաքույրը։ Ես ու մորաքույրս նույն տանն էինք, իսկ հայրիկս, մայրիկս և քույրիկս մեր հարևանությամբ գտնվող տանը։ Տները շատ մոտիկ էին իրար։

Թունիսի ծովը շատ սիրուն էր։ Ւ դեպ, Թունիս և Իտալիան շատ մոտ են իրար։

Օգոստոսի վերջում մենք դասարանցիներով 3 օր անցկացրեցինք Սևանում։ Մենք մտել էինք լիճ, կերել էնք ձմերուկ, քաղցրավենիք, բարձրացել էինք սար և խաղացել ենք բասկետբոլ ու ֆուտբոլ։ Երևան վերադառնալու ճանապարին անակնկալ եղավ կիլիկյան նավի այցելությունը։ Նավապետը մեզ շատ բաներ պատմեց նավի ու պատմության մասի

3 Օր Սևանում

Մենք մի քանի դասարանով գնացել էինք Սևան։ Մենք սկզբում, երբ եկանք Սևան հարավային դպրոցը մեզ հանձնեց ճամբարային տարածքը։ Հետո մենք գնացինք Սևանում լողալու, տանք ջուրը, իսկ ջուրը սառն էր, բայց մենք կարողացանք լողալ, հետո վրանում մի փոոքր հանգստացանք։ մի 30 րոպեից գնացինք հաց ուտելու, որից հետո մի քիչ խաղացինք ու եկավ գիշերը։ Օրվա ընթացքում մենք փայտ էինք հավաքել, որ կրակ վառենք, բայց այդ օրը անձրև էր նախատեսված և մենք կրակի մոտ քիչ նստեցինք։ Երբ անձրևը ուժեղացավ, մենք գնացինք վրան։ Ապա գնացինք տուն, որվհետև անձրևը շատ ուժեղ էր այնուհետև վերջապես քնեցինք։ Առավոտյան արեցինք մարզանք, հետո հաց կերանք և սկսեցինք բարձրանալ սար։ Սար բարձրանալը տևեց 2 ժամ։ Սարից իջնելիս ես գրեթե ընկնում էի։

Օրվա ավարտին հասանք վրաների մոտ ճաշեցինք և գնացինք կրկին լողալու։ Լողից հետո անմիջապես ափին ձմերուկ կերանք, ինչպես առաջին օրը, որից հետո գնացինք ընթրելու։ Եվ ահա եկավ վերջի գիշերը, մենք կրկին անջրևի պատճառով քնեցինք տանը, բայց կրակի շուրջ երկար էինք նստել և մենք շատ լավ ժամանակ էինք անցկացրել։

Առավոտյան ճանճերի պատճառով ես շուտ արտնացա և մենք գնացինք մարզանք անելու ու նախաճաշելու։ Կեսօռին եկան միջին դպրոցի սովոռողնեռը ու մենք տարածքը հանձնեցինք իռենց։ Իսկ մեզ սպասվում էր հետաքրքիր ճամփոռդություն դեպի Կիլիկիա նավը։ Այնտեղ մենք ծանոտացանք նավապետի հետ, նա մեզ ցույց տվեց նավը, պատմեց նրա մասին շատ հետաքրքի պատմություներ։ Հետո եկանք ավտոբուսներով մայր դպրոց, այնտեղ ինձ հայրիկս վերցրեց, միասին վերադարձանք տուն։

1 2