May 6th 2024 archive

Գյումրի. ճամփորդական նախագիծ

1. Գծել Երևան-Գյումրի ճանապարհը, նկարը տեղադրել բլոգում

2. Գրել, թե ինչ եղանակ է սպասվում Գյումրիում  առաջիկա10 օրերին (exanak.am)

3. Գրել՝ ինչ է անհրաժեշտ ճամփորդին եռօրյա արշավի համար
Ճամպորդության համար անրաժեշտե Ուսապարկ,սպորտյին հագուստ, բրդուջներ,հեռախոս,մարտկոց, քնապարկ,երեվի գնդակ, չոր անձերոցիկ, թաց անձերոցիկ, քախցրավենիք և ինտելեկտուալ խաղեր։

4. Դնել արհեստներ- արվեստներ նախագծով ձեր աշխատանքի հղումը: Դիտե՛ք այստեղ։

5. Գրել տեղեկություններ՝ Համբարձման տոնի մասին Արուճի քարվանատան մասին Գյումրի քաղաքի մասին Գորկի այգու մասին Սև բերդի մասին Ձիթողցյաններ թանգարանի մասին Յոթ վերք և Ամենափրկիչ եկեղեցիների մասին Վարդանանց հրապարակի մասին Վարպետաց փողոցի մասին

Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։ Համբարձման տոնը կապված լինելով Սուրբ Զատկի հետ, դասվում է Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոների շարքին, որը յուրաքանչյուր տարի նշվում է տարբեր օրերի։
Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է։ 


Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝ Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում։ Գյումրին քաղաք է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական (մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար) հուշարձաններ։ Գյումրին միչև Գյումրի անվանումը ստանալը շատ անուններ է ունեցել՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։ 

Մարզական սեկցիաներ ստեղծվեցին տեքստիլում, խորառծառի ու կառուցողների ակումբներին կից։ 1926 թ. Լենինականի գավառի մարզիկների թիվը կազմում էր 391, որոնցից 50-ը՝ կանայք։ Գյումրու մասին՝ որպես Կումայրի քաղաք հնագույն ժամանակներից տեղեկություններ է հայտնում Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարում։ Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։

Այգին կառուցվել է խորհրդային ավանգարդ և կոնստրուկտիվիստ ճարտարապետ Կոնստանտին Մելնիկովի հատակագծով, որը միավորել է հին հսկայական այգիները, Գոլիցինի հիվանդանոցը և Նեսկուչի պալատը։ Գորկու զբոսայգին, որը գտնվում է Կրիմսկի Վալում` Մոսկվա գետի այն կողմում, բացվել է 1928 թվականին։ Նեսկուչնիի պարտեզի պատմությունը կարելի է հիշատակել 1753 թվականից, երբ այն ի հայտ է եկել Մոսկովայի գետի կողքին գտնվող Կալուժխայա Զաստավայի և Տրուբեցկոյ կալվածքի միջև ընկած տարածքում։


Ազգային ճարատարապետության և Գյումրու կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Բավական ընդարձակ թանգարանը տեղակայված է 1872 թ-ին կառուցված Ձիթողցյանների տանը, ինչի պատճառով էլ թանգարանը անվանում են նաև Ձիթողցյանների տուն-թանգարան:

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին։ Շինարարության աշխատանքների ղեկավար Թադևոս Անտիկյանն է։Եկեղեցու 36 մ բարձրությամբ զանգվածին չկարողացավ վնասել 1926 թվականի կործանարար երկրաշարժը։ Պատճառը նաև այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, շենքը կառուցել են քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։ Եկեղեցու կառուցման ուստաբաշին՝ վարպետաց վարպետը, եղել է Թադեոս Անտիկյանը (Անտիկենց Թաթոսը)։ Փայտի աշխատանքները ղեկավարել է վարպետ Մանուկ Պետրոսյանը, որը եկեղեցու վեցփթանոց խաչը հնարամտորեն վերև բարձրացնելու և մայր գմբեթի ծայրին ամրացնելու համար ժողովրդից ստացել է Արդար Մանուկ անունը։ 


Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման: Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշախանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի և Դ. Չիսլյանի վերանայած պլանի։ Հրապարակը զարդարում են շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին, բազմաֆիգուր, բրոնզաձույլ արձանախումբ է։

Հնարավոր չէ գնալ Գյումրի և չքայլել Վարպետաց փողոցով: Այս փողոցի անվանումն այն պատվին է անվանվել վարպետաց, որ այս փողոցում են ծնվել Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակըանը և Մհեր Մկրտչյանը: Մեր Վարպետաց փողոցի կոլորիտ է դարձել Հովհաննես Շիրազի,Ավետիք Իսահակյանի,Ֆռունզիկի թանգարանները:Մեծ,հետաքրքիր,հնաոճ տարածք է զբաղեցնում Հ.Շիրազի թանգարանը: