March 10th 2024 archive

Как Миша хотел маму перехитрить

Как Миша хотел маму перехитрить
1)Что было у Миши?
2)Как Мишина мама и Миша хотели проучить?
3)И как они проучили?
4)Как мама сказала ребят которые обидели Мишу?
5)Как сел Миша и ждал?




Ответы
1)Что было у Миши?
Миша  не хотел признаваться в том, что сломал велосипед и разорвал рубашку. Он сказал, что колесо само отвалилось, а рубашка сама порвалась.
2)Как Мишина мама и Миша хотели проучить?
 Если они научились сами ломаться, сами разрываться и сами теряться, пусть научатся сами чиниться, сами зашиваться, сами находиться.
3)Как мама сказала ребят которые обидели Мишу?
4)Как сел Миша и ждал?

Լեզվական աշխատանք 280-290

280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե ոչ մի պատերազմ չլինի։
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե տխուր չլինեն և ջղայն չլինեն:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե ոչ մի զբաղմունք չլինի։
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե բարի լինես:

281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե ուրախություն և հետաքրքրություն չլինի :
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե Սեպտեմբերին 1-ը լինի:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե Ֆուտբոլիս դառնամ և լիքը փող աշխատեմ:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե մետալ և ակ չլինի:

282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, ինչ ուզենք կարանք անենք:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան այդ կյանք ամենա անհետաքրքիր կլինի:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, ինձ ել մեր գրադարան մտնելու իմաստ չի լինի:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, աշակերտներ տնօրենի տեղը:

283. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամ, ես բոլոր երկրագնդերի մասին ամեն ինչ կիմանամ:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ես աշխարհի ամենա ուրախ մարդ կլինեի:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, ես կիմանամ մյուս օր ինչ է լինելու:
Եթե ժամանակ ունենամ, ես լիքը կըքնեյ:

Եթե մարդ լիքը կյանք ունենար․․․․․․․․․․․․․․․․․․․․։
եթե մարդ ուղեղ չունենար բայց ուղեղի տեղը ապսե ունենար․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։
Եթե մարդ ունենար երեք հատ կտին կամ ամուսին․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։
Եթե մարդ լիներ տաշտակահար բայց չը սիրել դաշնամուր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:

Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդր չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:

Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:

Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը։

Реклама

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:

Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:

Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:

Տարվա տաք սեզոնին մուսսոններր փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:

Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Դա Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Կան բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ քամու տեսակներ։
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    Բրիզը մեղմ քամի է, իսկ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Որովհետև պասսատները արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են։