November 29th 2022 archive

Լեզվական աշխատանք 01.11.2022

Առաջադրանքներ


1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)

հին-հնամենի
բազուկ-բազկաթոռ
պատիժ-պատժել
գլուխ-գլխավոր
էշ-իշամեղու
անեծք-անիծել
դեմ/ք/-դիմանկար
վրեժ-վրիժառու

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ, սիրտ, կույր, ծնունդ, հաշիվ, հույն – Հունաստան։

3. Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

Օրինակ՝ ձնծաղիկ – ձյուն+ծաղիկ
Թխահեր, երգչախումբ, մեղվապահ, շնաձուկ, մրգատու։

4. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

ծաղիկ+ա+ձոր –
շեկ+ա+հեր –
սեր+առատ –
միս+ա+կեր-
տուն+ա+քանդ/ել/-
բնագետ+ություն –
հրավեր+ա+տոմս

5.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան-

միրգ-մրգատու-

կաղին-կաղնի-

որդի-որդյակ-

կռիվ-կռվել-

խիղճ-խղճալ-

կծիկ-կծկել-

կոշիկ-կոշկեղեն-

նկարիչ-նկարչություն-