Սարյան օրեր

ձորից եկավ ինչ-որ ճիչ, –
Պախրան ծնում է:
Մութը մաշվում է քիչ-քիչ,
Աստղը քնում է:
Սարը լույսի լուրն առել,
Կանգնել – մնում է:
Անտառն արդեն քունն առել,
Բայց դեռ լռում է:
Գետն ինձ խորհուրդ է տալիս.
– Գործդ մնում է,
Ժամանակը չի գալիս,
Թողել-գնում է։
Ձորից եկավ ինչ-որ ճիչ, –
Պախրան ծնում է։
Մութը մաշվում է քիչ-քիչ,
Աստղը քնում է։

Առաջադրանքներ

  • Բառարանի միջոցով գտեք պախրա բառի հոմանիշ։
    պախրա-եղնիկ
  • Վիքիբառարանում որոնում կատարեք և փոքր տեղեկություն ներկայացրեք պախրայի մասին /հուշու․ պետք է տեխեկությունը փնտրել պախրայի հոմանիշներից որևէ մեկը գրելով/։

    եղջերվազգիների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի, էգ եղջերու◆ Այնտեղ կար այծյամ ու վայրի ոչխար, Եղնիկ, եղջերու, վարազ ու կխտար (Ղազարոս Աղայան) ◆ Թափառում էր անմխիթար անընկեր, ինչպես զրկված իր եղնիկից եղջեջերուն (Ավետիք Իսահակյան)
    (խոհր․) օգտագործում են կաթը, միսը, պատրաստում են տարբեր կերակուրներ ուտելիքներ, ըմպելիքներ
    գեղեցիկ և գեղամարմին աղջիկ՝ կին (փխբ․)
  • Օրվա ո՞ր ժամն է նկարագրված բանաստեղծության մեջ։
    Բանաստեղծության մեջ նկարագրված է ժամը 7-8ը:
  • Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստով նախադասությունները, դրանք բացատրեք։
    Մութը մաշվում է քիչ-քիչ,
    Աստղը քնում է:
    Առավոտը գալիսը:
    Անտառն արդեն քունն առել,
    Բայց դեռ լռում է:
    Կենդանիները արդեն զարթնում են, բայց դեռ ձայն չեն հանում:
    Գետն ինձ խորհուրդ է տալիս.
    – Գործդ մնում է,
    Ժամանակը չի գալիս,
    Թողել-գնում է։
    Զարթնելու ժամանակն է, ժամանակ չկա:
  • Երբ որ աստղը քնում է, ի՞նչը կզարթնի ըստ ձեզ։
    Երբ որ աստղը քնում է արևն է զարդնում:

Leave a Reply