Նախնադարյան մարդը Հայկական լեռնաշխարում

Ստորին հինքարեդարյան (մոտ 2 միլիոն-մոտ 100 հազար տարի առաջ) մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատրաստման շելյան և աշելյան տեխնիկայով։Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները։ Վերջինիս կայաններից և Որվանի (Ազոխ) քարայրում (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) հայտնաբերված նախամարդու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700-հազարամյա հնություն։

Միջին քարի դարը (մ.թ.ա. 12.000- 10.000 տարի առաջ) հին քարի դարից նոր քարի դարին անցման ժամանակահատվածն է։ Մարդու կյանքի համար նպաստավոր գրեթե բոլոր վայրերում ապրել է նեանդերթալյան մարդը, որը գործածել է մուստիերյան տեխնիկայով մշակված քարե գործիքներ, ապրել է գերազանցապես քարայրերում (ուսումնասիրված են «Երևան 1», Լուսակերտի և այլ քարանձավներ)։ Նեանդերթալյան մարդու ներքին ծնոտի հատված է հայտնաբերվել Որվանի համար մեկ քարայրում։ Մուստիերյան շրջանում առանձնացել են ձմեռային (նական) բնակավայրերը և ամառային որսորդական ճամբարները։

Մեզանից 14 հազար տարի առաջ համաշխարհային հետսառցային տաքացումով Երկրագնդի Վաղ աշելյան ժամանակաշրջանի վանակատե (օբսիդիան) ձեռքի օվալաձև հատիչներ (1-1,5 միլիոն տարի առաջ) Միջին աշելյան ժամանակաշրջանի քարե հատիչ (Կուրթան, 0,5-0,7 միլիոն տարի առաջ) Վիշապաքար (Գեղամա լեռներ, մ.թ.ա. 1200, այժմ՝ Սարդարապատի թանգարանի բակում) բնակլիմայական պայմանները փոփոխվել են։ Տնտեսության մեջ հիմնականը հավաքչությունն ու որսորդությունն էին, զենքը՝ նետն ու աղեղը (կիրառվում էր հին քարի դարի վերջից)։ Ձկնորսությունը դարձել է սննդի հայթայթման հիմնական ձևերից։ Սկսվել են վայրի կենդանիների ընտելացումն ու հացազգի բույսերի մշակումը։ Հայկական լեռնաշխարհը եղել է մշակովի բույսերի տարածման համաշխարհային կենտրոն։ Հասարակության մեջ զգալի է դարձել ընտանիքի դերը։ Արագացել է համայնքների ավելի մեծ կազմավորումների՝ ցեղերի մեջ միավորման գործընթացը, կտրուկ մեծացել է բնակչության թիվը։

Leave a Reply