October 2022 archive

Հարավային Ամերիկա

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է,  6.960  մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն  է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6.440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա

Ամեն,ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

բոց-ճառագայթ, լուսավոր

ոսկեզօծվել-դեղին գույն տալ ցոլք

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
    Ջրվեժ իր ջրի ձայնով է ողջունում աշնանը, ծառերը իրենց ճյուղերի միջոցով են աղմկում և ծիտիկները կարծես իրենց թևերով են ծափահարում։
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
    Աշնան քամուն են ծափահարում, որ քամին իրեն թագավոր է զգում և բոլորը խոնարհվում են նրան։
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    Դեղին հրդհ է և դեղին ծուխ։
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
    Ամեն օր ծառերի տերևները դեղնում են և թափվում, ամեն ինչ դեղնում է, քամու և ծառերի խաղը կրակներ են հիշեցնում:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

Սահյանական օրեր

Հարցեր և առաջադրանք

1.Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշի տակ… մշուշի մեջ

Ամպը լեզուն կուլ է տվել… անձրև էլ չի գալիս

Ցերեկն էլ է ցրտից կծկվել… սառը արևոտ օր

2.Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

3.Բացատրիր դեղինով նշված բառերը:

Մշուշ – մառախուղ

շղարշ – թափանցիկ, նուրբ

խաշ – ծառերից թափված աշնան տերև

որոտալ – դղրդալ, բարձր ձայն հանել

4․Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում։ Կարմիր և դեղին գույներն եմ տեսնում։
  2.  ի՞նչ ձայներ ես լսում: Տերևների խշխշոց եմ լսում։

5․Նկարագրիր քո բակի աշունը։

Աշունը մեր բակում գունավոր է։ Օրերը ցրտել են, արևը էլ շատ չի տաքացնում։ Երեկոյան ժամերին բակը մարդաշատ չէ, այնտեղ օդը ավելի սառն է և մագուր։ Հաճախակի անձրև է գալիս։

Նկար

This is my robot, Frank. He has a brown head, red eyes, blue arms and yellow hands, red legs and a grin body. He is a police robot.

Excercises

Կոմիտասի անունը կրող վայրեր

Երևան քաղաքում շատ վայրեր կան, որ կոչվում են Կոմիտասի անունով։ Դրանք են՝ Կոմիտասի փողոցը,Կոմիտասի թանգարանը,Կոմիտասի պողոտան,Կոմիտասի պանթեոնը,Կոմիտասի կոնսերվատորիան,Կոմիտասի անցուղին և Կոմիտասի այգին։

Այցելություն Կոմիտասի թանգարան

Մենք գնացել ենք Կոմիտասի թանգարան։ Այնտեղ մի փոքր խոսեցինք երաժշտական գործիքների մասին, իմացանք, որ Կոմիտաս վարդապետը տիրապետել է սրինգ երաժշտական գործիքին։ Շրջելով թանգարանում տեսանք Կոմիտասի մայրիկի կարած գորգը, որը Կոմիտասը իր հետ ամեն տեղ տանում էր։

Նա ուներ շատ ընկերներ։ Ինձ համար նորություն էր, որ նրա ընկերն է եղել Հովհաննես Թումանյանը։ Այնտեղ մասնակցեցինք Զար զընգը կրթական ծրագրին, որի ընթացքում տարբեր գործիքներով նվագեցինք։ Ընկեր Սեդայի հետ թանգարանի ներքին բակում երգեցինք Կաքավիկ երգը և պարեցինք Հոյ նազան պարը։

1 2