October 3rd 2022 archive

Այցելություն Կոմիտասի թանգարան

Մենք գնացել ենք Կոմիտասի թանգարան։ Այնտեղ մի փոքր խոսեցինք երաժշտական գործիքների մասին, իմացանք, որ Կոմիտաս վարդապետը տիրապետել է սրինգ երաժշտական գործիքին։ Շրջելով թանգարանում տեսանք Կոմիտասի մայրիկի կարած գորգը, որը Կոմիտասը իր հետ ամեն տեղ տանում էր։

Նա ուներ շատ ընկերներ։ Ինձ համար նորություն էր, որ նրա ընկերն է եղել Հովհաննես Թումանյանը։ Այնտեղ մասնակցեցինք Զար զընգը կրթական ծրագրին, որի ընթացքում տարբեր գործիքներով նվագեցինք։ Ընկեր Սեդայի հետ թանգարանի ներքին բակում երգեցինք Կաքավիկ երգը և պարեցինք Հոյ նազան պարը։