Հունվարյան ճամբար

Հունվար ամսին գնացել ենք Ջրվեժ, սահել ենք սահնակներով (շատ լավ էր), «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան ենք գնացել (շատ հետաքրքիր էր), խաղացել ենք բասկետբոլ (խաղը հետաքրքիր էր), խաղացել ենք նաև ընկուզախաղեր (ուղղակի շատ -շատ լավ էր): Քոլեջի սովորողները մեզ սովորեցնում էին Excel-ից օգտվել (հաշվիչի նման բան էր): Նկարել ենք հայկական գորգերը (լավ է ստացվել):

Quizizz կայքի միջոցով խաղ ենք պատրաստել (հետաքրքիր էր): Սերմ ենք ցանել՝ լոլիկ և պղպեղ (հիանալի էր): Հյուսիսային դպրոցում աշխատել ենք կավով (այնպե՜ս լավ էր): Լուծել ենք մեր ընկերների կազմած խնդիրները:
Ինձ դուր եկավ «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարանը:

Leave a Reply