Իմ ազգանվան պատմությունը

Հայրիկիս նախնինները՝ պապիկիս կողմից, Արցախի Ճարտար գյուղից են, իսկ տատիկիս կողմից՝ Վրաստանի Բաթումի քաղաքից են։

Ճարտար գյուղի (այժմ քաղաքի կարգավիճակ ունի) պատկերը, որտեղ երևում է գյուղի հայտնի Մշակույթի Տունը, որը կառուցվել է Երևանի Օպերայի շենքի ճարտարապետության նման։

Օսիպյանները Ճարտարի մի քանի մեծ գերդաստաններից մեկի՝ Դերմիշանց գերդաստանից են։ Այդ գերդաստանն իր անվանումը ստացել է մեր նախապապ Դերմիշի անունից։ Ըստ ընտանեկան պատմության Դերմիշը Արցախի մելիքներից՝ Մելիք Շահնազարի, հրամանատարներից մեկն էր։ Իմ ազգանունը առաջացել է Դերմիշի ժառանգներից մեկի՝ Օսեփի անունից։

Հայրական տատիկիս նախնինները Բաթումիի հունական համայնքի ներկայացուցիչներ են։ Տատիկիս հայրական տունը գտնվում եր մի փողոցում, որը մինչև Ռուսական հեղափոխությունը կոչվում էր «հունական փողոց»։ Իսկ մեր տան դիմաց գտնվում է Բաթումիի Սուրբ Նիկողայոս ուղղափառ եկեղեցին, որը կառուցվել է իմ նախնիններից Իլյա Եֆրեմիդիի ջանքերով և միջոցներով։

Բաթումիի Սուրբ Նիկողայոս եկեղեցի։

Իլյա Եֆրեմիդիի գերեզմանը գտնվում է այդ եկեղեցու բակում։

Իլյա Եֆրեմիդիի տափանաքարը Սուրբ Նիկողայոս եկեղեցիում։

Ավարտ գրառումս տեղադրում եմ իմ և հայրիկիս զրույցը մեր նախնինների և տոհմի պատմության մասին։

Leave a Reply