September 18th 2022 archive

Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն_ Արեգ Օսիպյան

Դպրոց, դասարան_ Արևմտյան դպրոց 4-1 դասարան։

Ընտրությամբ  գործունեություն_ Քանդակագործություն։

Երթուղուց օգտվում եք՞_ երկկողմանի 30 համարի երթուղի ։

Երկարօրյա մնու՞մ եք_ Այո օգտկտվում եմ երկարօրյա ծառայուտյունից։ Ուսոցչուհին է՝ ընկեր Սոնան։

Լրացուցիչ պարապմունք_( գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետ, և նշեք առարկայի անունը)_ Բասկետբոլ եմ պարապում Օլիպավան մարզադպրոցում և հաճախում եմ դաշնամուրի դպրոց ։

Լողալ գիտե՞ք_ Այո գիտեմ։

Հեծանիվ վարել գիտե՞ք_ Այո գիտեմ։

Թվի կցագրում

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը: 337-37=300
  2. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    1235-123=1112
  3.  Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված թիվը։
    724-2=722
  4.  Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
    9321-32=9289
  5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։
    3900-90=3810
  6. 2051 թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    42051-2051=40.000
  7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։
    2062-206=
  8. Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    5163654 – 16365=5147289
  9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։
    31750+175= 31935
  10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը  գումարել տրված թվին։
    8202+20=222
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 2 թվանշանը 20 նով

12․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

  1. 45 թվին ձախից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  2. 700 1-ին աջից կցագրել են 8 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  3.  Տրված 100 թվին աջից կցագրել 9 ձախից՝ 8։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  4.  Տրված 302 թվին աջից կցագրել 89, ձախից՝ 6։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  5. 909 թվին աջից կցագրել 90, ձախից՝  4, ստացված թվից հանել տրված  թիվը։
  6. 20510  թվին ձախից կցագրել են 9 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  7. 2067-ին աջից կցագրել են 26 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։
  8. Տրված 16378 թվին աջից կցագրել 8, ձախից՝ 8։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  9. Տրված 1750 թվին աջից կցագրել 9, ձախից՝ 8։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։
  10. 200 թվին աջից կցագրել 9, ձախից 8, Ստացված թիվը  գումարել տրված թվին։
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    7 թվանշանը

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:
    Մարդն ի տարբերություն կենդանիների կարողանում է օգտվել բնությունից։
    Կարողանում է խոսել և մտածել՝ բանականության շնորհիվ։
  2. Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:
    Մարդը սնվում է օգտվելով բնությունից։ Մարդը շնչում է մաքուր օդ և կարողանում է ապրել բնության շնորհիվ։
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:
    Մարդը ներգոծում է բնության վրա և լավ և վատ, հիմա բացատրեմ։ Լավ կողմը այն է, որ մարդը խնամում է բնությունը, իսկ վատ կողմը, որ աղտոտում է և բնությունը։
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ:
    Պետությունները ստեղծում են արգելոցներ բնություն պահպանելու համար։ Օրինակ հայաստանում արգելոցներ կան Խոսրովի անտառում, Սևանա լճում և այլ վայրերում, որտեղ պետք է պահպանել բնությունը։


Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:
    լեցուն-լի, լիքը, լցված
    մառան- գետնափոր տեղ, նկուղ
    սնել- սնունդ տալ, կերակրել
    սաղարթ- ծառի տերևների ամբողջությունը, կույտը
    սարսել֊սարսափել
    դարսել- իրար վրա շարել
    տարափ- հորդ անձրև
  2. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:
    Բանաստեղծության մեջ նկարագրված է աշունը։
  3. Վերնագրիր բանաստեղծությունը:
    Աշուն կամ աշնան ծնունդը
  4. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:
    Տուն 1 – Աշնան բերքը
    տուն 2 – Աշուն քնեց
    տուն 3 -Ձմեռը մոտ է
  5. Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:

  6. Անգիր սովորիր բանաստեղծությունը:

Իմ ազգանվան պատմությունը

Հայրիկիս նախնինները՝ պապիկիս կողմից, Արցախի Ճարտար գյուղից են, իսկ տատիկիս կողմից՝ Վրաստանի Բաթումի քաղաքից են։

Ճարտար գյուղի (այժմ քաղաքի կարգավիճակ ունի) պատկերը, որտեղ երևում է գյուղի հայտնի Մշակույթի Տունը, որը կառուցվել է Երևանի Օպերայի շենքի ճարտարապետության նման։

Օսիպյանները Ճարտարի մի քանի մեծ գերդաստաններից մեկի՝ Դերմիշանց գերդաստանից են։ Այդ գերդաստանն իր անվանումը ստացել է մեր նախապապ Դերմիշի անունից։ Ըստ ընտանեկան պատմության Դերմիշը Արցախի մելիքներից՝ Մելիք Շահնազարի, հրամանատարներից մեկն էր։ Իմ ազգանունը առաջացել է Դերմիշի ժառանգներից մեկի՝ Օսեփի անունից։

Հայրական տատիկիս նախնինները Բաթումիի հունական համայնքի ներկայացուցիչներ են։ Տատիկիս հայրական տունը գտնվում եր մի փողոցում, որը մինչև Ռուսական հեղափոխությունը կոչվում էր «հունական փողոց»։ Իսկ մեր տան դիմաց գտնվում է Բաթումիի Սուրբ Նիկողայոս ուղղափառ եկեղեցին, որը կառուցվել է իմ նախնիններից Իլյա Եֆրեմիդիի ջանքերով և միջոցներով։

Բաթումիի Սուրբ Նիկողայոս եկեղեցի։

Իլյա Եֆրեմիդիի գերեզմանը գտնվում է այդ եկեղեցու բակում։

Իլյա Եֆրեմիդիի տափանաքարը Սուրբ Նիկողայոս եկեղեցիում։

Ավարտ գրառումս տեղադրում եմ իմ և հայրիկիս զրույցը մեր նախնինների և տոհմի պատմության մասին։